Նոյերը «Բավարիայի» կազմում նոր ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում` «Համբուրգի» հետ խաղում (8:0) ակումբի ռեկորդ սահմանեց:
Դա մյունխենյան ակումբի կազմում 30-ամյա դարպասապահի 100-րդ «չոր» հանդիպումն էր Բունդեսլիգայում: Այդ ցուցանիշի համար Նոյերը 183 խաղ է անցկացրել:
«Բավարիայի» կազմում 100 «չոր» հանդիպում անցկացրել են միայն Օլիվեր Կանն ու Զեպ Մայերը, սակայն դրա համար նրանք զգալիորեն ավելի շատ հանդիպումներ են անցկացրել:



