3422 դիտում
14:42 28-03-2016
Կասիլյասը Իսպանիայի հավաքականի կազմում համաշխարհային ռեկորդ սահմանեց
Իսպանիայի հավաքականը Ռումինիայի հավաքականի հետ ընկերական հանդիպում (0:0) անցկացրեց, որի արդյունքում Իկեր Կասիլյասը հավաքականի կազմում «չոր» հանդիպումների քանակը հասցրեց 101-ի, որը համաշխարհային ռեկորդ է:
Բացի այդ, Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլյասը դարպասները անառիկ է պահում արդեն 710 րոպե: Դա հավաքականի պատմության մեջ 2-րդ արդյունքն է. լավագույն ցուցանիշը նույնպես պատկանում է Կասիլյասին` 814 րոպե:
Նշենք նաև, որ Կասիլյասը ազգային հավաքականի կազմում 166-րդ հանդիպումն անցկացրեց: Այդ ցուցանիշով նա շրջանցեց Լատվիայի հավաքականի կիսապաշտպան Վիտալի Աստաֆևին և հավաքականում խաղերի քանակով Եվրոպայի ռեկորդակիր դարձավ:
Աշխարհում այդ ցուցանիշով Կասիլյասը 6-րդն է: Ցուցակը գլխավորում է Եգիպտոսի նախկին ավագ Ահմեդ Հասանը` 184 հանդիպում:
Նմանատիպ նյութեր
2980 դիտում
15:17 30-09-2015
Կասիլյասը Չեմպիոնների լիգայի պատմության նոր ռեկորդ սահմանեց
2595 դիտում
12:54 21-10-2015
Կասիլյասը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ սահմանեց
5713 դիտում
21:04 12-04-2016
Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում պատմական ռեկորդ սահմանեց
Այս բաժնից
3085 դիտում
10:00 19-01-2025
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
3013 դիտում
17:01 18-01-2025
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները
2446 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը