5716 դիտում
21:04 12-04-2016
Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում պատմական ռեկորդ սահմանեց
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է Դորտմունդի «Բորուսիայի» ռեկորդակիրը` Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում կատարած գոլային փոխանցումներով, հայտնել է գերմանական Kicker-ը: Նշենք, որ գոլային փոխանցումները Բունդեսլիգայում սկսել են գրանցվել 1988/89 մրցաշրջանից:
Այս մրցաշրջանում Մխիթարյանը Բունդեսլիգայում «Բորուսիայի» կազմում դարձել է 16 գոլային փոխանցման հեղինակ` գերազանցելով այժմ «Բավարիայում» հանդես եկող գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի ցուցանիշը, որը 2010/11 մրցաշրջանում դարձել էր 15 գոլային փոխանցման հեղինակ:
Իսկ հաշվի առնելով, որ մինչև Գերմանիայի առաջնության ավարտը դեռ մնացել է 5 տուր, ապա Մխիթարյանը կարող է պարզապես հավերժացնել այս ռեկորդը:
Նմանատիպ նյութեր
3538 դիտում
20:22 17-10-2015
Գերմանիայի առաջնություն. «Բավարիան» պատմական ռեկորդ սահմանեց. տեսանյութ
2857 դիտում
18:50 20-03-2016
Բուֆոնը Իտալիայի առաջնությունների պատմական ռեկորդ սահմանեց
4822 դիտում
23:18 22-06-2016
Կրիշտիանու Ռոնալդուն պատմական ռեկորդ սահմանեց
Այս բաժնից
3091 դիտում
10:00 19-01-2025
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
3016 դիտում
17:01 18-01-2025
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները
2455 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը