211652_close_icon
views-count4003 դիտում article-date 16:10 25-02-2017

Վերջին 4 ամսվա ընթացքում ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 258 աշխատակից. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊԵԿ-ի աշխատակազմի հետ իմ առաջին հանդիպման ժամանակ նշել էի, որ այսօր լուրջ առաջադրանքներ կան դրված ՊԵԿ-ի առջև, և մեզ հետ կշարունակեն աշխատել բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական որակներով կհամապատասխանեն նոր պահանջներին։ Վերջին 4 ամսվա ընթացքում, ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում, այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258 աշխատակից: 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների հարկային ու մաքսային հավաքագրումները գերազանցել են 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները 9,4%-ով և , համապատասխանաբար, 2,5%-ով»։

Նմանատիպ նյութեր