2864 դիտում
10:10 31-07-2018
Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ում 18 աշխատակից ազատվել է աշխատանքից. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ում կրճատումներ են տեղի ունենում:
Նկատենք, որ ՊՈԱԿ-ը երկար տարիներ կենտրոնացած է եղել հատկապես արտաքին տեղեկատվական դաշտի վրա, մեծ դերակատարում ունեցել տեղեկատվական պատերազմներում: Այսօր, կարծես, ուշադրության կենտրոնում ոչ թե արտաքին, այլ ավելի շատ ներքին դաշտն է:
Ավելին` տեսակետ կա, որ ՊՈԱԿ-ը վերածվել է մոնիթորինգի խմբի, որը կառավարության օղակներին ներկայացնում է մամուլի հատկապես «ռիսկային» հրապարակումները:
Մեր տեղեկություններով` աշխատանքից հեռացել են մասնագետներ, ովքեր արտաքին ուղղվածության առումով մասնագիտական բարձր որակներ ու տարիների մեծ փորձ են ունեցել:
«Փաստ»-ը գրավոր հարցման միջոցով մեկնաբանություն ստացավ նաև ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մովսիսյանից: Սա սոսկ կրճատո՞ւմ է, թե այդ մարդիկ փոխարինվում են այլ մասնագետներով: Կա՞ն մասնագետներ, որոնք կարող են փոխարինել նրանց: Հարցադրումներին ի պատասխան, Հ. Մովսիսյանը նշել է. «Սույն թվականի հունիսի 11-ին Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի նշանակումից հետո սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է 18 աշխատակից: Թափուր հաստիքները համալրվելու են համապատասխան որակավորում ունեցող այլ մասնագետներով»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1524 դիտում
22:08 07-04-2021
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանն ազատման դիմում է գրել
3859 դիտում
20:24 01-02-2022
Գոռ Ծառուկյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»