211652_close_icon
views-count8892 դիտում article-date 15:50 16-01-2019

Պետական եկամուտների կոմիտեից 128 աշխատակից ազատվել է աշխատանքից, և սա դեռ սկիզբն է. ՊԵԿ նախագահ

[url=https://www.tert.am/am/news/2019/01/16/ananyan/2896270]Tert.am[/url]-ը գրում է. Պետական եկամուտների կոմիտեից 128 աշխատակից ազատվել է աշխատանքից, և սա դեռ սկիզբն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ «Դեռևս հոկտեմբերի 20-ին տեսչական գործունեություն, այսինքն` հարկային հսկողություն իրականացնող շուրջ 7 վարչությունների աշխատակիցներ, որոնց ընդհանուր թվակազմը 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների կատարման և դրանցով պայմանավորված հնարավոր կրճատումների վերաբերյալ ծանուցում։ 580-ից 128-ը կրճատվել են»,- ասաց նա։ Կենտրոնացվել է ստուգումների գործառույթը, որի արդյունքում կատարվել է աշխատակազմի օպտիմիզացիա։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/01/16/ananyan/2896270]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր