2081 դիտում
13:58 03-06-2020
Ընթացիկ տարվա 4 ամսվա ընթացքում շուրջ 12 հազար մարդ ազատվել է աշխատանքից
Հանրապետությունում ընթացիկ տարվա 4 ամսում ՀԴՄ-ներով արտացոլված իրացման շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 20 տոկոսով նվազել է: «[url=https://armenpress.am/arm/news/1017256.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշեց, որ դա սպասելի էր, բնական է, որ այդպես էլ պետք է լիներ:
«Դա հիմնականում պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով: Համավարակի պատճառով գործունեության որոշ տեսակներ սահմանափակված են եղել, որոշները մասամբ են եղել սահմանափակված: ՀԴՄ-ների հետ կապված պատկերը օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված խնդիր է: Եթե ընթացիկ տարվա հունվար, փետրվար ամիսների տվյալները համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կարող ենք ասել, որ աճ էր նկատվում: Չորս ամսվա կտրվածքով պատկերն այլ է, որովհետև, համավարակով պայմանավորված, վերջին երկու ամսվա իրավիճակը թողեց իր բացասական ազդեցությունը»,-ասաց Արթուր Մանուկյանը:
ՊԵԿ նախագահի տեղակալը հույս հայտնեց, որ համավարակային իրավիճակը շուտ կավարտվի, և կգանք շրջանառությունների ավելացմանը, որովհետև դրանով է պայմանավորված հարկային եկամուտների հարցը:
Անդրադառնալով համավարակի ընթացքում աշխատողներին աշխատանքից ազատելու հարցին՝ Արթուր Մանուկյանը նշեց, որ չորս ամսում 12 հազար աշախատակից է ազատվել աշխատանքից: Այսինքն՝ աշխատեղերի քանակը այդքանով կրճատվել է:
«Կա խնդիր աշխատավարձը չհաշվարկելու հետ: Այսինքն՝ աշխատատեղերը պահպանվել են, բայց վճարումներ չեն արվել: Կարծում ենք, որ այստեղ իր դերն ունի նաև վերջերս Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունը, ըստ որի, համավարակի պայմաններում, արտակարգ իրավիճակով պայմանավորված, պետք է հաշվարկվի աշխատավարձն այն չափով, որքանով որ աշխատել է աշխատակիցը»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Նմանատիպ նյութեր
2368 դիտում
19:37 07-08-2019
Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 16.7 տոկոսով
3970 դիտում
16:10 25-02-2017
Վերջին 4 ամսվա ընթացքում ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 258 աշխատակից. ՀՀ վարչապետ
3422 դիտում
11:46 18-07-2016
Թուրքիայում շուրջ 8 հազար ոստիկան ազատվել է աշխատանքից
Այս բաժնից
616 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
502 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
730 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am