3935 դիտում
11:14 24-02-2017
Հովհաննես Սահակյանը գործունեությունը կշարունակի գործադիրում՝ մարզպե՞տ, թե՞ փոխնախարար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այլևս ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում չէ, նա զբաղեցնում է ՀՀԿ համամասնական ցուցակի 45-րդ համարը, ավելին՝ ինքը հայտարարել է, թե հաջորդ ԱԺ-ում չի լինի, այլ գործունեությունը կշարունակի գործադիրում։
Սահակյանը, սակայն, չի մանրամասնել, թե գործադիրում կոնկրետ ի՞նչ պաշտոն է ստանալու։ Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին քննարկվում է Հովհաննես Սահակյանին ԱԺ ընտրություններից հետո Լոռու մարզպետի պաշտոնում նշանակելու հարցը։ Միաժամանակ չի բացառվում, որ նրան նշանակեն ՀՀ արդարադատության փոխնախարար։
Տեղեկությունները փորձեցինք ճշտել անձամբ Հովհաննես Սահակյանից, սակայն երեկ նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Իսկ Լոռու ներկայիս մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ նշեց. «Ես նման տեղեկություն չունեմ և առաջին անգամ եմ լսում նման բան»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4523 դիտում
10:19 18-07-2017
Հովհաննես Սահակյանը գործադիրում աշխատելու իր հերթին է սպասում. «Իրավունք»
3338 դիտում
10:19 19-04-2017
Միհրան Պողոսյանին չեն ցանկանում գործադիրում տեսնել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2014 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»