4526 դիտում
10:19 18-07-2017
Հովհաննես Սահակյանը գործադիրում աշխատելու իր հերթին է սպասում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Նախկին ՀՀԿ-ական պատգամավորները, ըստ տեղեկությունների, պետք է պաշտոններ ստանային գործադիր մարմիններում: ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանն օրեր առաջ նշանակվեց ԿԳ փոխնախարար:
Նշանակման իր հերթին է սպասում նաև նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Ըստ տեղեկությունների՝ նա ևս կաշխատի գործադիր մարմնում:
«Իրավունքը» նրանից հետաքրքրվեց՝ հստակ ժամկետ կա՞, թե երբ է օրենսդիր մարմնի նախկին անդամը աշխատելու գործադիր մարմնում: «Որևէ ժամկետ չեն ասել: Ոչինչ չի ուշանում: Ամեն ինչ հունով գնում է»,- ասաց ՀՀԿ-ականը:
Թե կոնկրետ ինչ պաշտոն է ստանալու կառավարությունում Հովհաննես Սահակյանը, նախկին պատգամավորը չմանրամասնեց: Անգամ ժամկետների մասին խուսափեց խոսել:
«Նշանակումը կլինի՝ կիմանաք: Թիմը և թիմի ղեկավարը որտեղ որոշի, որ մեր ուժերը պետք է ի նպաստ ներդնենք, այդպես էլ կլինի»,- փակագծերը համառորեն չբացեց ՀՀԿ-ականը:
Ի դեպ, նախկին պատգամավորը զբաղվում է գիտությամբ և ասպիրանտուրա ընդունվելու հարցերն է կարգավորում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3935 դիտում
11:14 24-02-2017
Հովհաննես Սահակյանը գործունեությունը կշարունակի գործադիրում՝ մարզպե՞տ, թե՞ փոխնախարար. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1408 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2023 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»