Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը սյունեցիները ոչ միայն դեմ չեն, այլև նրան համարում են անփոխարինելի մարզպե՞տ. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Այս օրերին Սյունիքի մարզի տարբեր գյուղապետերի, դպրոցի տնօրենների և այլ մանկլավիկների միջոցով փորձ է արվում հանրությանը համոզել, թե Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը սյունեցիները ոչ միայն դեմ չեն, այլև նրան համարում են անփոխարինելի մարզպետ: Բնականաբար` նման հայտարարությունների հեղինակներն այդ ամենն ասում են «ոչ լավ կյանքից»` հոգու խորքում հստակ գիտակցելով, որ այդպիսով արժանանում են իրենց շրջապատի քամահրանքին, որն, ի դեպ,նույնպես պահվում է վերջիններիս հոգու խորքում: Սակայն այդ համատարած մեղավորության, անհարմարության զգացումը, որքան էլ որ պնդեն հակառակը, դժվար է անտեսել և շրջանցել:
Եվ դա գիտակցում են բոլորը, այդ թվում և ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, որը կարծես թե որոշել է իր գործունեությամբ ցույց տալ, որ իրականում ինքն իրոք վատ մարզպետ չէ և մտածում է սյունեցիների մասին` այդպիսով նաև «թև տալով» այս օրերին իրեն գովաբանողներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: