Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան նոր գործադիր տնօրեն ունի՝ Գարեգին Խումարյանը
Հայաստանի Անշարժ Գույքի Գործակալությունների Ասոցիացիայի վերջին մեծ հավաքի՝ Ընդհանուր ժողովի ընթացքում Խորհրդի նախագահ Արթուր Մնացականյանը համայնքին ներկայացրեց Ասոցիացիայի նորանշանակ գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանին։
Հեռացող տնօրեն Կարեն Խաչատրյանին շնորհակալություն հայտնելով՝ Արթուր Մնացականյանը կարևորեց նրա աշխատանքը և նոր հաջողություններ մաղթեց։
«Խորհրդի, Ասոցիացիայի և մեր ողջ համայնքի անունից Կարեն Խաչատրյանին շնորհակալություն հայտնելով և նորանոր հաջողություններ մաղթելով՝ ուզում եմ վստահություն հայտնել, որ այս նոր փուլում Գարեգին Խումարյանի ղեկավարությամբ Ասոցիացիան նույնքան հիմնարար և արժեքավոր արդյունքներ է գրանցելու։ AAREA-ն այլևս կայացած ինստիտուցիոնալ կառույց է, որի առաջ մասշտաբավորման, զարգացման և մեր ներուժի իրացման հրամայականն է։ Եվ վստահ եմ՝ անխուսափելիորեն հաջողելու ենք», - նշեց Խորհրդի նախագահը։
Գարեգին Խումարյանն Ասոցիացիա է գալիս էկոհամակարգային կառույցի համանման փորձով՝ նախորդիվ զբաղեցնելով Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության Հանրային հաղորդակցության և շուկայավարման տնօրենի պաշտոնը։ Ավելի վաղ ղեկավարել է կազմակերպություններ մասնավոր, հասարակական և պետական հատվածներում։
Հայաստանի Անշարժ Գույքի Գործակալությունների Ասոցիացիան ոլորտի խոշորագույն կառույցներից է։ Միավորելով անշարժ գույքով զբաղվող առաջատար ընկերությունների համախառն ներուժը՝ այն առաջնորդում է ոլորտի շահերի պաշտպանությունը, շուկայի զարգացումն ու փոխակերպումը՝ անշարժ գույքի շուրջ թափանցիկ և վստահելի միջավայր ձևավորելով։