Վրաստանի ՆԳՆ-ը շարունակում է անօրինական գաղտնալսումները. Human Rights Watch
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2013 թվականի գաղտնալսումների մասին իր հերթական զեկույցը: Նրանում նշած է, որ Վրաստանի ՆԳՆ-ը շարունակում է առանց դատարանի թույլտվության գաղտնալսել քաղաքացիներին:
«2013 թվականի սեպտեմբերին Վրաստանի իշխանությունները ոչնչացրել են 181 ժամ տևողության անձնական տեսագրություններ, հիմնականում սեռական բնույթի, որոնք ձեռք են բերել նախկին իշխանությունների ղեկավարման օրոք անօրինական ճանապարհով: Այդ տեսագրությւունների հիմնական ֆիգուրանտները ընդդիմադիր քաղաքական գործիչներ, լրագրողներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են:
Վրաստանի ՆԳ նախարարությունը շարունակում է պահպանել կապի հաստատություններում տեղադրված գաղտնալսման սարքերը պահպանել, ինչը նրանց թույլ է տալիս առանց դատարանի կողմից վերահսկման ավտոմատ մուտքի հնարավորություն ունենալ»,-նշված է զեկույցում: