Ուզբեկստանում կտտանքների են ենթարկում քաղբանտարկյալներին. Human Rights Watch
Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը հաշվետվություն է հրապարակել Ուզբեկստանի քաղբանտարկյալների մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը: Դրանում մեջբերված է Ուզբեկստանում քաղաքական դրդապատճառներով երկրի քաղաքացիների ձերբակալման 34 դեպք, որոնք ենթարկվել են կտտանքների, առևանգվել են, զրկվել են արտաքին աշխարհի հետ շփումից, որոնց ազատազրկման ժամկետն ապօրինաբար երկարաձգել են:
Զեկույցը հիմնված է Ուզբեկստանի քաղբանտարկյալների ազգականների, ուզբեկ իրավապաշտպանների ու նախկին բանտարկյալների 150 հարցազրույցի հիման վրա: HRW-ն անձամբ ներկայացված չէ Ուզբեկստանում, քանի որ տեղի իշխանությունները նրանց գրասենյակն առանց որևէ պատճառաբանության փակել են 2011 թվականին:
HRW-ի տվյալներով` Ուզբեկստանում քաղբանտարկյալների ընդհանուր թիվը կարող է հասնել մի քանի հազար մարդու: