Կրակոցներ՝ Վաշինգտոնում. վիրավորվել են ոստիկաններ
ԱՄն-ի մայրաքաղաք Վաշինգտոնում անհայտ անձը կրակոցներ է արձակել, ինչի ժամանակ ոստիկանության 2 աշխատակիցներ վիրավորվել են, հաղորդում է Ria Novosti-ն։
Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ փոխհրաձգությունը տեղի է ունեցել երեկ՝ ու երեկոյան, քաղաքի հյուսիս-արևելյան մասում։
Ոստիկաններից մեկի կյանքին վտանգ չի սպառնում, մյուսը քաղաքի բժշկական կլինիկաներից մեկում վիրահատության է ենթարկվել։
Պարզվում են միջադեպի հանգամանքները։ Հանցագործը վնասազերծված է։