3580 դիտում
13:49 24-02-2017
Մալայզիայի ոստիկանությունը պարզել է, թե ինչ թույնով է սպանվել Կիմ Չեն Ինի եղբայրը
Մալայզիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբայրը՝ Կիմ Չեն Նամը, մահացել է թունավոր նյութից, որը կիրառվում է հիմնականում մարտական գործողությունների ժամանակ, հաղորդում է BBC-ն։
Նախնական եզրակացության համաձայն՝ Կիմ Չեն Նամը մահացել է «VX» տեսակի նյութի հետևանքով։ Այն նյարդային համակարգի վրա հզոր ազդեցություն թողնող նյութ է, որը հանգեցնում է անդամալուծության և այնուհետև՝ մահվան։
«VX»-ը ներառված է ՄԱԿ-ի կողմից որպես զանգվածային ոչնչացման նյութ։ Ըստ տեղեկությունների՝ ներկա պահին նշված քիմիական նյութը շատ քիչ երկրներ ունեն, որոնց մեջ են Սիրիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։
Հիշեցնենք, որ սպանությունը կատարվել է 2 կանանց կողմից։ Նրանցից մեկը շեղել է Կիմ Չեն Նամի ուշադրությունը, իսկ մյուսը թիկունքից անմիջապես թունավոր նյութով թաշկինակը նետել է նրա դեմքին։ Ոստիկանությունը երկուսին էլ ձերբակալել է։
Նմանատիպ նյութեր
2005 դիտում
16:26 23-05-2015
Անհետացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հարազատ եղբայրը, ԶԼՄ-ներ
4472 դիտում
16:50 20-02-2017
Մալայզիայում սպանվածը Կիմ Չեն Ինի եղբայրը չէ. Հս. Կորեայի դեսպան
32044 դիտում
16:08 14-01-2014
Կիմ Չեն Ինի քույրը զբաղվելու է կուսակցության ֆինանսական հարցերով՝ մահապատժի ենթարկված ազգականի փոխարեն
Այս բաժնից
862 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4309 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1276 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար