1404 դիտում
08:29 19-11-2015
Սահմանադրական հանրաքվեի քարոզչության համար բացված իշխանական շտաբների թիվն անհամեմատ քիչ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթում կարդում ենք.
«Սահմանադրական հանրաքվեի քարոզչության համար բացված իշխանական շտաբների թիվը վկայում է, որ իշխանությունները, մեղմ ասած, ցանկություն չունեն ավելորդ տեղը գումար ծախսել։ Մինչ այս խորհրդարանական կամ նախագահական ընտրություններում իշխանական շտաբների թիվը առնվազն կրկնակի ավել է եղել։ Սովորաբար երկու կամ երեք տեղամասերի կտրվածքով գոնե մեկ շտաբ եղել է։ Գյուղերում ևս գոնե մեկական իշխանական շտաբներ են եղել։
Սակայն սահմանադրական հանրաքվեի քարոզչական շտաբներն անհամեմատ քիչ են։ Երևանի կտրվածքով դրանց սակավությունը եթե մի կողմ թողնենք, ապա միևնույն է՝ մարզերում պատկերն ավելի անորոշ է։ Սա նշանակում է, որ սահմանադրական հանրաքվեի շտաբները ոչ բոլոր գյուղերում են բացվել։ Ինչի պատճառները զուտ ֆինանսական են։ Բանն այն է, որ գյուղապետերը չգիտեն՝ ինչպես վարվել, օրինակ՝ նրանք վստահ չեն, որ եթե իրենք շտաբ բացեն, ապա վաղը որևէ մեկն իրենց ծախսերը կփոխհատուցի։ Արդյունքում նրանք ձեռնպահ են մնում շտաբներ բացելուց»:
Նմանատիպ նյութեր
1033 դիտում
11:15 16-11-2023
Ամանորին հրապարակը զարդարելիս շենքերի վրա էլի անցքեր արվելու են, բայց անհամեմատ ավելի քիչ. փոխքաղաքապետ
4102 դիտում
10:36 17-04-2017
Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընտրողների կեսից քիչ ավելին «այո» է ասել
4655 դիտում
21:30 06-12-2020
Արմեն Աշոտյան. Վազգեն Մանուկյանին և դավադիր ստահակին հակադրելը իշխանական քարոզչության կեղծ թեզ է