15349 դիտում
23:13 22-02-2017
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ
Փետրվարի 22-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ մարզի ոստիկանների նախորդ տարվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներին, մարզի առանձնահատկություններին, աշխատանքում դեռևս առկա թերացումներին և ընդգծեց, որ հանցավորության լավագույն կանխարգելումը հանցագործությունների անվերապահ բացահայտումն է:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների շրջանում ոստիկանության գործառույթներին ու խնդիրներին:
Ոստիկանության պետը հրահանգեց գործնական պարապմունքների ընթացքում կատարելապես տիրապետել ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողությունների ուղեցույցի պահանջներին և դրանք լիարժեք կիրառել ծառայության ընթացքում:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծեց ընտրողների, դիտորդների, վստահված անձանց, լրագրողների հետ աշխատանքի առանձնահատկությունները և պահանջեց բոլոր պայմաններում պահպանել օրենքի տառն ու ոգին:
Խորհրդակցության ավարտին աշխատանքում աչքի ընկած մի խումբ ծառայողներ արժանացան խրախուսանքների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
661 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին
511 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
658 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը