Իրանը ամենայն հավանականությամբ 1.5 մլն բարել նավթ կվաճառի Ռուսաստանին
Իրանը ծրագրում է համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ՝ օրական 100.000 բարել նավթ վաճառելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով իրանական ISNA գործակալությանը։
«Երեքշաբթի Իրանը հայտարարեց, որ առաջիկա 15 օրերի ընթացքում կսկսի օրական 100 հազար բարել նավթ վաճառել Ռուսաստանն, իսկ գումարի կեսը կստանա ապրանքների ու սպասարկումների տեսքով»,-գրում է գործակալությունը։
Իրանի նավթի նախարար Զանգանեն Թեհրանում ծրագիրը ներկայացրել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին։
«Իհարկե, մենք պատրաստ էինք այսօրևեթ նման համաձայնագիր ստորագրել, սակայն մեր ռուս գործընկերը շատ էր շտապում ու պետք է մեկներ օդանավակայան»,-ասել է իրանցի նախարարը։