Բելառուսն Իրանից 600.000 բարել նավթ է գնել
Բելառուսն Իրանից գնել է 600.000 բարել նավթ։ Այդ մասին հայտնել է Իրանի նավթի ազգային ընկերությունը, հաղորդում է Interfax-ը։
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներից չեղարկումից հետո Բելառուսն առաջին անգամ է նավթ գնում Իսլամական պետությունից։
Այդուհանդերձ, տեղեկությունը «Բելնավթտեխիմ» ընկերությունում չեն հաստատել։
Հիշեցնենք, որ Բելառուսի և Ռուսաստանի միջև սակագների տարաձայնության ու վճարների ոչ ամբողջական մարման պատճառով լարվածություն է առաջացել։ Ի պատասխան՝ Ռուսաստանը գրեթե 20%-ով կրճատել է Բելառուսին մատակարարվող նավթի ծավալները՝ հասցնելով դրանք մինչև 18.6 մլն բարելի, ինչից հետո Բելառուսի նախագահը հայտարարեց, որ սկսել է ռուսական նավթին այլընտրանք փնտրել։