211652_close_icon

Իրանը օրական 2․3 միլիոն բարել հում նավթ է արտահանում Չինաստան

views-count1048 դիտում article-date 18:45 09-11-2025
Իրանի նավթի արտահանումը Չինաստան հասել է նոր ռեկորդային մակարդակի՝ սկսած 2018 թվականի մայիսից, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ 2015 թվականի միջուկային գործարքից, որը հայտնի է որպես ՍՎՊԴ, և վերականգնեց պատժամիջոցները, հաղորդում է Mehr-ը։

«Վերջին 4 շաբաթվա ընթացքում Իրանը օրական արտահանել է գրեթե 2.3 միլիոն բարել հում նավթ։ Այդպիսի ցուցանիշներ մենք չենք տեսել 2018 թվականի սկզբից»,- հայտնել է TankerTrackers ընկերությունը, անկախ առցանց ծառայություն, որը հետևում է հում նավթի մատակարարումներին մի շարք աշխարհագրական և աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնող կետերում։

Նավթային վերլուծաբան Հոմայուն Ֆալաքշահին հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ Իրանի նավթի վաճառքը հասել է օրական 2.1 միլիոն բարելի, և այդ ցուցանիշը համարվում է Իրանի նոր ռեկորդը։

Իրանը ներկայումս գտնվում է ԱՄՆ-ի կողմից սահմանված ամենախիստ նավթային պատժամիջոցների ներքո, որոնք պետք է զրոյացնեին երկրի նավթի արտահանումը, սակայն պատժամիջոցների տակ գտնվող իրանական նավթատարները ազատորեն տեղաշարժվում են ամբողջ աշխարհով։

Նմանատիպ նյութեր