Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսպես, Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մարտ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0.26 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմե 54.48 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0.46 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 56,85 ԱՄՆ դոլար։