«Ռեալը» մտադիր է Բենզեմային փոխանակել Կավանիի հետ
Մադրիդի «Ռեալը» ֆրանսիական ՊՍԺ-ի հետ բանակցություններ է վարում` Կարիմ Բենզեմային Էնդինսոն Կավանիի հետ փոխանակելու շուրջ:
Երկու ակումբների նախագահները` Ֆլորենտինո Պերեսը և Նասեր Ալ-Հելայֆին արդեն հանդիպել են, որպեսզի հնարավոր տրանսֆերի մանրամասները քննարկեն: Երկու պաշտոնյաները ընկերական և լավ հարաբերություններ ունեն:
Նշվում է, որ փոխանակումը կարող է կայանալ մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո:


