«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ամռանը կարող է լքել ակումբը: Նշվում է, որ Լոնդոնի «Արսենալը» բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի հետ և պատրաստ է ֆրանսիացու համար վճարել մոտ 60 մլն եվրո:
Նշենք, որ վերջին շրջանում Բենզեման քննադատության է ենթարկվում մադրիդյան ակումբի երկրպագուների կողմից, այդ իսկ պատճառով հակված է ընդունել «Արսենալի» առաջարկը:
29-ամյա հարձակվող «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին, անցկացրել է 226 հանդիպում և խփել 115 գնդակ: