Ֆլորենտինո Պերեսը մտադիր է վաճառել Ռոնալդուին և Բենզեմային
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո ակումբում լուրջ փոփոխություններ իրականացնել:
Պերեսը ցանկանում է վաճառել հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին և Կարիմ Բենզեմային, իսկ նրանց փոխարեն ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին և «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին:
Նշվում է, որ Պերեսը Ռոնալդուի և Բենզեմայի վաճառքից գոյացած գումարներով ցանկանում է ի վերջո իրականացնել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերը, որը ձախողվեց ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Sport.es-ը հայտնում է, որ «Ռեալի» նախագահը հաստատակամ է իրականացնել վերոհիշյալ ծրագրերը՝ անկախ այս մրցաշրջանում թիմի արդյունքներից: