Իսպանիա. «Ռեալը» կամային հաղթանակ տարավ, բայց կորցրեց Բենզեմային. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» շատ մոտ էր, որպեսզի միավորներ կորցներ «Ռայո Վալեկանոյի» հետ խաղում, սակայն կարողացավ բացառիկ կամային հատկանիշներ ցուցադրելով, փրկել խաղը:
Մադրիդցիները արդեն 14-րդ րոպեին «Ռայո Վալեկանոն» հաղթում էր 2:0 հաշվով: Սական «Ռեալի» խաղացողները կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև խաղավերջում Բեյլի գոլի շնորհիվ կորզել հաղթանակը:
Նշենք, որ այս հանդիպմանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ հանդիպման առաջին խաղակեսում «Ռեալը» կորցրեց նաև իր առանցքային հարձակվողին` Կարիմ Բենզեմային, որը ազդրի վնասվածք ստացավ և այժմ կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Ռայո Վալեկոնայի» կազմում հայտավորված չէր:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 81 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: ով դուրս եկավ առաջին հորիզոնական: Սակայն «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն» իրենց հանդիպումները դեռ չեն անցկացրել:
[b]Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր
[/b]
«Ռայո Վալեկանո»-«Ռեալ»` 2:3
Գոլերը` Էմբարբա, 7, Միկու, 14,- Բեյլ, 35, 81, Լուկաս, 52