211652_close_icon
views-count2864 դիտում article-date 19:25 21-02-2017

Էստոնիայի հետախուզությունը նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի զինվորներին Ռուսաստանի հնարավոր սադրանքի մասին

Ռուսաստանը կարող է սադրանք կազմակերպել Արևելյան Եվրոպայի երկրների տարածքում տեղակայվող ՆԱՏՕ-ի զինվորների նկատմամբ: Այս մասին Էստոնիայի արտաքին հետախուզության ղեկավար Միք Մարանը տեղեկացրել է բրիտանացի զինվորներին, որոնք առաջիկա շաբաթներին ծառայության են անցնելու Էստոնիայի տարածքում ՆԱՏՕ-ի գումարտակների կազմում, գրում է [url=http://www.thetimes.co.uk/article/british-troops-targeted-by-russian-honeytrap-and-fake-news-ss07crhp2]The Times[/url]-ը: Մարանը մանրամասնել է, որ ռուսական սադրանքի նպատակը դաշինքի արևելյան սահմանի ամրացման ուղղությամբ ՆԱՏՕ-ի ծրագրերի վարկաբեկումն է, իսկ ՆԱՏՕ-ի զինվորների դեմ կիրառվելիք մեթոդների թվում լինելու են «մեղր թակարդները» (երբ հետախուզական ծառայությունը գրավիչ կին է ուղարկում սադրանք կազմակերպելու համար) և շանտաժի համար սոցցանցերում կոմպրոմատի որոնումը: «Զինծառայողներն իրենց զորամասերից գնալու են քաղաքներ, հնարավոր է՝ այցելեն փաբեր: Մենք չենք կարող բացառել, որ այդ պայմաններում վեճեր կհրահրվեն: Օրինակ՝ ավանդական «մեղր թակարդներ» և այլն»,- ասել է Միք Մարանը:

Նմանատիպ նյութեր