Հենրիխ Մխիթարյանը` «Բլեքբերնի» հետ հանդիպման լավագույն խաղացող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակիչում «Բլեքբերնի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/19/1059311/]հանդիպման[/url] (2:1) լավագույն խաղացող:
Whoscored.com մարզական-վիճակագրական կայքը Մխիթարյանի խաղը գնահատել է 8 գործակցով, որը ամենաբարձր գնահատականն է:
Մխիթարյանը խաղի ժամանակ 2 հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 63 փոխանցում կատարել` 85,7 տոկոս ճշտությամբ, կատարել է 4 հաջող հնարք և 2 անգամ գնդակ է խլել:
Հիշեցնենք, Մխիթարյանն այդ խաղում դարձավ շատ գեղեցիկ գոլային փոխանցման հեղինակ: Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ խաղարկության 1/4 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Պրեմիեր լիգայի առաջատար «Չելսին»:



