Հենրիխ Մխիթարյանը` «Բորուսիա»-«Հանովեր» հանդիպման լավագույն խաղացող. տեսանյութ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուր «Բորուսիա» (Դորտմունդ)-«Հանովեր» հանդիպման (1:0) լավագույն խաղացող:
Whoscored.com մարզական-վիճակագրական կայքը Մխիթարյանի խաղը գնահատել է 8,3 միավոր, որը երկու թիմերի խաղացողների մեջ ամենաբարձր գնահատականն է:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի հրաշալի գոլի շնորհիվ «Բորուսիան» հաղթեց մրցակցին: Սա Մխիթարյանի 8-րդ գոլն էր Բունդեսլիգայի այս առաջնությունում: