Սիրիայում 4 ռուս զինվորական է զոհվել, վիրավորվել՝ ևս 2-ը
Սիրիայում մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի գործի դրման հետևանքով փետրվարի 16-ին 4 ռուս ռազմական խորհրդատու է զոհվել: Այդ մասին այսօր հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է [url=http://www.interfax.ru/world/550680]interfax.ru[/url]-ն:
Հաղորդվում է, որ ևս երկու ռուս զինծառայող վիրավորվել է: Նրանք հոսպիտալացվել են:
Ռադիոկառավարմամբ պայթուցիկ սարքը գործի է դրվել Հոմս քաղաքի ճանապարհին, որով անցնում էր սիրիական կառավարական զորքի ավտոշարասյունը, որի կազմում ընթացել է նաև ռուս զինվորականներով մեքենան։
Հիշեցնենք, որ ռուսական ռազմական գործողությունները Սիրիայում սկսվել են 2015-ի սեպտեմբերի 30-ին: Այս ընթացքում զոհվել են ավելի քան երկու տասնյակ ռուս զինծառայողներ: