Սիրիայում զինյալների հարձակման հետևանքով 4 ռուս զինվորական է զոհվել. կան նաև վիրավորներ
Սիրիայի Դեր Զոր նահանգում զինյալների հարձակման հետևանքով 4 ռուս զինծառայող է զոհվել, ևս 3-ը վիրավորվել: Այս մասին հաղորդում է Риа Новости-н՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարության հայտարարությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ զոհվածներից 2-ը ՌԴ ռազմական խորհրդատուներ են եղել:
Ըստ ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալների՝ ռուսական զինվորականները օգնել են սիրիացիներին հետ մղել մի քանի ահաբեկչական խմբերի հարձակումը: Ընդհանուր առմամբ բախումների հետևանքով զոհվել է 43 զինյալ:
Նշվում է, որ զոհված 4 ռուս զինծառայողները հետմահու պարգևատրվել են: