211652_close_icon
views-count2040 դիտում article-date 20:54 20-02-2017

Գիրք նվիրելու օրվա առիթով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի դպրոցականների

Գիրք նվիրելու օրվա առիթով մայրաքաղաքի դպրոցների աշակերտներն այցելել են Երևանի քաղաքապետարան և օրվա խորհրդի շրջանակում գրքեր նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Շնորհավորելով աշակերտներին և շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է գրքի նշանակությունը սերունդների կրթության ու դաստիարակման հարցում: Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով Տարոն Մարգարյանն իր հերթին գրքեր է նվիրել երեխաներին և մաղթել նրանց նորանոր հաջողություններ ուսման մեջ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դպրոցականներն իրենց հերթին խոստացել են լավ սովորել ու դառնալ պետության արժանի քաղաքացիներ:

Նմանատիպ նյութեր