1806 դիտում
15:29 19-02-2014
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ հանրապետության մշակութային օջախներում միջոցառումներ կանցկացվեն
2008 թվականից Հայաստանում, փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Հետևելով օրվա խորհրդին, Հայաստանի ազգային և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանները կանցկացնեն բազմաբնույթ միջոցառումներ. գրքերի շնորհանդեսներ, ցերեկույթներ, թատերական ներկայացումներ, քննարկումներ, հանդիպումներ՝ գրողների, արվեստագետների հետ:
Փետրվարի 19-ին, «Մուտքը գրքով» ակցիայի շրջանակում Ե. Քոչարի թանգարանում կցուցադրվեն Ե. Քոչարի ստեղծագործությունների վերատպություններով վերջին տարիներին հրատարակված գրքեր և ալբոմներ, ֆիլմեր՝ նվիրված վարպետի կյանքին և ստեղծագործությանը: Կներկայացվի Ա. Աղասյանի հոդվածը՝ նվիրված Ե. Քոչարի «Լեյլի և Մեջնուն» գրքային ձևավորմանը:
Ե. Չարենցի տուն-թանգարանում առավոտյան ժամը 10:00-17:00-ը այցելուները թանգարան մուտք կգործեն գրքերով, ժամը 14:00-ին կբացվի թանգարանին նվիրաբերած մակագրված գրքերի ցուցահանդես, կներկայացվի նաև «Գիրքը և մեր օրերը» խորագրով զեկույց:
Ե. Չարենցի անվան գրականության արվեստի թանգարանը կկազմակերպի միջոցառում ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Դսեղ գյուղի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի բակում:
Բացօթյա հանդիսությանը կմասնակցեն Դսեղ համայնքի միջնակարգ դպրոցի սաները, ինչպես նաև ժողովրդական-ազգագրական երգի վարպետները: Միջոցառման շրջանակում՝ մշակույթի նախարարության ներկայացուցիչները Դսեղի դպրոցին կհանձնեն պետական պատվերով հրատարակված հարյուր միավոր գիրք:
Վերադառնալ
Նմանատիպ նյութեր
1588 դիտում
10:20 17-02-2023
Հայաստանում փետրվարի 19-ին կնշվի Գիրք նվիրելու օրը. տոնին ընդառաջ գրքառատ միջոցառումներ կանցկացվեն
1692 դիտում
16:58 11-03-2019
Գիրք նվիրելու օրվա առիթով «Վարդաշեն» ՔԿՀ-ի գրադարանին է նվիրվել մոտ 8 տասնյակի հասնող գիրք