Գիրք նվիրելու օրվա առիթով «Վարդաշեն» ՔԿՀ-ի գրադարանին է նվիրվել մոտ 8 տասնյակի հասնող գիրք
Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանի Հանրապետությունում շուրջ մեկ տասնամյակ է՝ նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այն արդեն ամրագրվել է մեր հասարակության մեջ և համարվում է ընթերցասեր զանգվածի սիրելի ու սպասված տոնը:
Ավանդական դարձած Գիրք նվիրելու օրվա ընդգրկվածությունը չշրջանցվեց նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում. «Բուկինիստ» ՍՊԸ-ն, տնօրեն Խաչիկ Վարդանյանի գլխավորությամբ, ընդառաջելով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների խնդրանքը, Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ հիմնարկի գրադարանին նվիրեց մոտ ութ տասնյակի հասնող գրքեր՝ սկսած հայ ժամանակակից հեղինակներից մինչև հայ և օտարալեզու դասականներ, ցանկում ընդգրկված են նաև փաստավավերագրական, գիտական թեմաներով գրքեր:
Խ. Վարդանյանը հայտնեց նաև իր պատրաստակամությունը գրքերով համալրելու այլ քրեակատարողական հիմնարկների գրադարաններ ևս:
Այս երևույթը հերթական միջոցառումն է նպաստելու անազատության մեջ գտնող անձանց ինքնազարգացմանը, վերասոցիալականացմանը, հոգևոր և մշակութային արժեքների բարձրացմանը:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
[/b]