211652_close_icon

Տրանսպորտի նախարարն այցելել է «Beeline» ընկերություն

views-count2335 դիտում article-date 18:11 20-02-2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 20-ին այցելեց «ԱրմենՏել» ՓԲ ընկերություն: Նախարարին ընդունեց Հայաստանում «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Կողմերը քննարկեցին հեռահաղորդակցության ոլորտի ներկա մարտահրավերները և զարգացման հեռանկարները։ OTT (over-the-top) հավելվածների հետ խստացող մրցակցության պայմաններում, ինչպես մյուս օպերատորների դեպքում, «Beeline»-ի ձայնային ծառայություններից օգտվողների թիվը ևս նվազում է, հետևաբար կրճատվում են եկամուտները: Ֆինանսական կորուստները հատկապես միջազգային զանգերի մասով են: Որպես հակաքայլ շուկայի մարտահրավերներին` ընկերությունը վերափոխում է իր ռազմավարությունն ու բիզնես-մոդելը՝ ավանդական ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններից անցում կատարելով դեպի թվային ծառայություններ, այն է` բջջային ինտերնետ հարթակում ֆինանսական, հեռուստատեսային և այլ ծառայություններ: Ռոումինգի գնի վերաբերյալ նախարարի հարցին ի պատասխան, Անդրեյ Պյատախինը հայտնեց, որ «Beeline»-ի կողմից սակագների վերանայում իրականացվել է: Ընկերության տնօրենի խոսքով` ներկայում իրենք Հայաստանում ամենամատչելի ռոումինգ ծառայությունն են մատուցում գրեթե բոլոր ուղղություններով: Վահան Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու շուկայում գործող բոլոր օպերատորներին` բարելավելու հեռահաղորդակցական ծառայությունների որակը: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր