Մալայզիայի ԱԳՆ է հրավիրվել Հյուսիսային Կորեայի դեսպանը. պատճառը ակնարկն է
Մալայզիայի ԱԳ նախարարություն է հրավիրվել այդ երկրում Հյուսիսային Կորեայի դեսպանը։ Այդ մասին նշված է նախարարության կայքում։
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, պատճառը դեսպանի՝ մալազիական իշխանությունների կողմից տարվող Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինչի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության հետաքննության վերաբերյալ արած մեկնաբանությունն է եղել։
«Մամուլի ասուլիսի ընթացքում Հյուսիսային Կորեայի դեսպանն ակնարկել է, որ Մալայզիայի կառավարությունն ինչ-որ բան է թաքցնում։ Նա նաև պնդել է, թե Մալայզիան մասնակցություն ունի ինչ-որ գաղտնի դավադրությանը»,-ասված է հայտարարության մեջ։
Բացի այդ, Մալայզիան հետ է կանչել Փհենյանում իր դեսպանին՝ «խորհրդակցությունների համար»։