Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մարտ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0,09%-ով և 1 բարելի դիմաց կազմել 53,45 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Brent էտալոն նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0.22%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 55,82 ԱՄՆ դոլար։