211652_close_icon
views-count91754 դիտում article-date 23:22 16-02-2017

Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզի Արարատ գյուղում. սեփական տանը հայտնաբերվել է 79-ամյա կնոջ՝ ամբողջովին այրված ու հոշոտված դին

Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30–ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցի 3-րդ տանը կնոջ մոխրացած ու հոշոտված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Գևորգ Սերոբյանի և նույն վարչության Արարատի քննչական բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 79-ամյա Մարգուշ Մարգարյանի՝ ամբողջովին այրված և շների կողմից հոշոտված դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Մարգարյանը միայնակ էր բնակվում և իր տանը պահում էր թափառող շներ: Տանը հայտնաբերվել են նաև սատկած շներ ու առնետներ: Քանի որ դին անճանաչելի է, քննիչի որոշմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Ահարոն Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր