211652_close_icon
views-count31057 դիտում article-date 09:58 10-11-2015

Առեղծվածային դեպք Արարատի մարզի Մխչան գյուղում. սեփական տանը հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու կիսամոխրացած դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով՝ վարչության պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ: Հրշեջները, մարելով տանն առաջացած հրդեհը, հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 54-ամյա Արթուր Գեղամյանի դին՝ կիսամոխրացած վիճակում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Հովսեփ Սաֆարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալ Արտակ Ստեփանյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում է քննիչ Գրիգոր Ղազարյանը, ում կողմից փաստի առթիվ են նախապատրաստվում: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի քննիչ Գ. Ղազարյանի կողմից նշանակված մի շարք փորձաքննությունների պատասխանները լինելուց հետո: Հավաքվածներն ասում էին. «Եթե հրշեջները ուշ ժամանեին, տունն ամբողջովին կվառվեր և կրակը կտարածվեր հարևան տների վրա: Ճիշտ է, հրշեջներն օպերատիվ գործեցին, բայց դե իրենց մեղքով չէր, որ Արթուրը մահացավ, ով ապրում էր միայնակ»: Դեպքի վայր է առաջին իսկ պահից ժամանել նաև Մխչանի գյուղապետը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր