211652_close_icon
views-count3537 դիտում article-date 23:12 15-02-2017

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Փետրվարի 15-ին, ժամը 18:54-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ «Շորկոլա» վանքի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Toyota RAF 4  մակնիշի 44198 S պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 15-ին, ժամը 15:09-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Աշոտավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes E320 մակնիշի 35 CQ 906 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 15-ին, ժամը 08:52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Քաղաքային զբոսայգու մոտակայքից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Toyota Land Cruiser Prado մակնիշի 99 NN 909 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):

Նմանատիպ նյութեր