Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Էրեբունի» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 50-ամյա տղամարդու մարմին
Հոկտեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վազգեն Սարգսյան փողոցում գործող «Էրեբունի» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի թիվ 604 սենյակում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 50-ամյա Ալբերտ Ն․-ի դին"
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գագիկ Առաքելյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։