ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատարը փակ հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հետ
ԱՄՆ պետքարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Թոմաս Շեննոնը Վաշինգտոնում հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակովի հետ, հաղորդում է Ria Novosti-ն։
Հանդիպումը եղել է դռնփակ։
«Պետքարտուղարի տեղակալ Շեննոնը կանոնավոր կերպով հանդիպումներ է ունենում արտասահմանյան դեսպանների հետ։ Չնայած նրան, որ մենք չենք բացահայտում դիվանագիտականա զրույցների մանսրամաները,այդուհանդերձ, նշեմ, որ այս հանդիպումը եղել է վաղուց ծրագրված»,-ասել են Պետդեպում։
Ռուսաստանի դեսպանատանը զերծ են մնացել մեկնաբանություններից։