Խոսեպ Գվարդիոլա. Հաղթեցինք` կատարելով միլիարդ փոխանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Բորնմութին»:
Խաղից հետո «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան` մեկնաբանելով այս հաղթանակը, նշել է. «Մենք բավական որակյալ խաղ ցուցադրեցինք: Գոհ եմ տղաների աշխատանքից, հատկապես` վերջին 15 րոպեն:
Մենք ամեն ինչ ճիշտ արեցինք և արդյունքի հասանք` կատարելով միլիարդ փոխանցում: Կարևոր է բարելավել արդյունավետությունը», ասել է Գվարդիոլան:
Նշենք, որ այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 5-րդ տեղից բարձրացավ 2-րդ տեղ` վաստակելով 52 միավոր: «Տոտենհեմն» ու «Արսենալը» ունեն 50-ական միավոր: