Խոսեպ Գվարդիոլա. «Լիվերպուլի» երկրպագուների արարքն ինձ հիասթափեցրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հիասթափություն է հայտնել «Լիվերպուլի» երկրպագուների վարքագծից, որոնք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղից առաջ հարձակվել էին «Սիթիի» ավտոբուսի վրա:
«Ոստիկանությունը գիտեր, թե ինչ կարող է տեղի ունենալ և պետք է միջոցներ ձեռնարկեր, որպեսզի դա տեղի չունենար: Մեկ տարի առաջ նման բան տեղի ունեցավ Դորտմունդում:
Մենք այստեղ եկել էինք ֆուտբոլ խաղալու և այնքան էլ լավ չենք հասկանում այս իրավիճակը: Ավտոբուսը ջարդել են և նման հարգված թիմից, ինչպիսին՝ «Լիվերպուլն» է, նման բան չէի սպասում:
Հուսով եմ, որ հետագայում նման տհաճ միջադեպեր տեղի չեն ունենա», ասել է Գվարդիոլան: