Խոսեպ Գվարդիոլա. Բրավոն դասեր կքաղի իր սխալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնայի» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/20/98940/]պարտությունից[/url] (0:4) հետո մեկնաբանել է թիմի դարպասապահ Կլաուդիո Բրավոյի սխալը, որի հետո նրան խաղադաշտից հեռացրին:
«Ես արդեն զրուցել եմ Կլաուդիոյի հետ: Նա շատ վշտացած է, բայց նման դրվագները խաղի մասն են կազմում: Ֆուտբոլում բոլորն են սխալներ թույլ տալիս: Բրավոն հասկանում է, թե ինչ արեց, սակայն ես մինչև իմ կարիերայի վերջին օրը ձգտելու եմ, որ իմ թիմերը խաղան դարպասապահի միջոցով:
Լինում են պահեր, երբ դարպասապահը պետք է գնդակը պազրապես հեռացնի, սակայն Բրավոն փորձեց փոխանցում կատարել: Պատահում է: Նա փորձառու է, վերջին 10 տարվա ընթացքում լավագույն դարպասապահներից մեկն է: Ես շարունակում եմ նրան վստահել: Կլաուդիոն դասեր կքաղի իր սխալից», ասել է Գվարդիոլան: