Խոսեպ Գվարդիոլա. Ընկերներս 9 տարի պիտի բանտում անցկացնեն միայն քվեարկության համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Կատալոնիայում տիրող իրավիճակին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Բարսելոնայում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում, կապված այն բանի հետ, որ Իսպանիայի գերագույն դատարանը ինը կատալոնացի պաշտոնյաների և քաղաքական գործիչների ազատազրկման ենթարկեց՝ 2017-ին անկախության հանրաքվե անցկացնելու գործով:
«Չգիտեմ, թե ինչ կլինի իմ երկրի՝ Կատալոնիայի հետ: Կատալոնիայի տարբեր քաղաքների միլիոնավոր բնակիչներ փողոցներ դուրս չէին գա՝ աջակցելու դատապարտվածներին, եթե իրենց հայացքներում համոզված չլինեին:
Միջազգային հանրությունը պետք է օգնի մեզ՝ լուծելու Իսպանիայի և Կատալոնիայի միջև կոնֆլիկտը: Կողքից մարդը՝ դատավորը, պետք է օգնի մեզ նստել բանակցություններ սեղանի շուրջ և ամեն ինչ քննարկի:
Իմ ընկերները բանտում պիտի 9 տարի անցկացնեն նրա համար, որ քվեարկել են: Նրա համար, որ ձայնի իրավունք են խնդրել: Եվ միլիոնավոր մարդիկ խաղաղ աջակցում են նրանց:
Եվրոպան պետք է միջամտի և օգնի մեզ՝ լուծել կոնֆլիկտը», ասել է Գվարդիոլան: