3388 դիտում
16:24 14-02-2017
Հայ կարատեիստները մեկնեցին Բուլղարիա` աշխարհի առաջնությանը
Հայաստանի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակների հավաքականը ս.թ. փետրվարի 14-ին մեկնում է Բուլղարիա` մասնակցելու փետրվարի 17-19-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք` Պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակների Եվրոպայի (EKF) 44-րդ առաջնությանը:
Մեր ընտրանին հանդես է գալու հետևյալ կազմով` Հարություն Առաքելյան (16-17տ. տարիքային կարգ, 55կգ. քաշային կարգ), Սիմոն Մովսիսյան (14-15տ., 63կգ.), Էրիկ Խաչատրյան (14-15տ., 52կգ.), Անիտա Մակյան (16-17տ., 59կգ.), Ռուդիկ Շուխյան (14-15տ., 57կգ.), Կարեն Սարգսյան (16-17տ., 68կգ.), Ալբերտ Ավետիսյան (16-17կ., 61կգ.), Միխայիլ Մխիթարյան (16-17տ.), Սերգեյ Դալլաքյան (18-21տ., 67կգ.), Սերյոժա Սարգսյան (18-21տ., 75կգ.), Էդգար Մինասյան (18-21տ., 60կգ.), Դավիթ Մակյան (14-15տ., 70կգ.): Երիտասարդական հավաքականի մարզիչներն են` Վահան Միքայելյանը և Տիգրան Մուրադյանը:
Հիշեցնենք, որ 2016թ. օգոստոսին կարատե մարզաձևը, որը ներկայացնում է WKF-ը (Աշխարհի կարատեի ֆեդերացիան), ճանաչվել է օլիմպիական մարզաձև և 2020թ. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք Օլիմպիադայում առաջին անգամ հանդես կգա նաև Հայաստանի կարատեի ազգային հավաքականը:
Մինչ այդ տեղի ունեցող Եվրոպայի և աշխարհի առաջնությունների և այլ վարկանիշային մրցաշարերի արդյունքների հիման վրա Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան կորոշի Օլիմպիադային մասնակցող ազգային հավաքականի կազմը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2248 դիտում
23:02 04-07-2021
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները մեկնեցին Բուլղարիա՝ KWU վարկածով Եվրոպայի առաջնությանը
2023 դիտում
19:16 21-05-2021
Հայ ծանրորդները մեկնեցին Տաշքենդ՝ աշխարհի առաջնությանը
1311 դիտում
19:32 15-10-2021
Հայ մարմնամարզիկները մեկնեցին Ճապոնիա՝ աշխարհի առաջնությանը
Այս բաժնից
3235 դիտում
23:49 03-11-2024
«Նոա» ՖԱ-ն չի մասնակցել ՀՖՖ ընտրություններին․ պարզաբանում
2821 դիտում
20:34 03-11-2024
Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
2389 դիտում
18:31 03-11-2024
Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար