211652_close_icon
views-count2257 դիտում article-date 12:44 14-02-2017

ԱՄՆ-ի ֆինանսական համակարգը հրաշալի ձեռքերում է գտնվում. Դ. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ֆինանսների նախարարի պաշտոնում Սթիվեն Մնուչինին նշանակելուց հետո հայտարարել է, որ երկրի ֆինանսական համակարգը հուսալի և հոյակապ ձեռքերում է, հաղորդում է Ria Novosti-ն։ «Ամերիկան պետք է իմանա, որ մեր ազգային ֆինանսական համակարգն իրոք հրաշալի ձեռքերում է։ Դրա հետ կապված՝ մենք ոչ մի խնդիր չենք ունենալու»,-մեջբերում է գործակալությունը Թրամփի խոսքը։ Մնուչինը պատոնապես ստանձնել է նշված պաշտոնը երեկ՝ փետրվարի 13-ին։ Արարողությունը անց է կացել Սպիտակ Տանը։ Այն անցկացվել է փոխնախագահ Մայք Փենսը, որին ներկա է գտնվել նաև Թրամփը։

Նմանատիպ նյութեր