Ռուս-ամերիկյան հարաբերությունները գտնվում են վատագույն փուլում. Դոնալդ Թրամփ
                        Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատմության մեջ ամենավատ փուլ է համարում ներկայիս ռուս-ամերիկյան հարաբերությունները։ 
Նրա խոսքով՝ դրանք ավելի վատ են, քան «սառը» պատերազմի ժամանակ էր։
«Եվ դրանց համար հիմքեր չկան։ Ռուսաստանն իր էկոնոմիկայի համար մեր օգնության կարիքն ունի, և դա շատ հեշտ հնարավոր կլիներ իրականացնել։ Ընդամենը պետք է, որպեսզի մենք միասին աշխատենք։ 
Միգուցե դադարեցնե՞նք սպառազինությունների մրցավազքը»,-[url=https://twitter.com/realDonaldTrump?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Fhaqqin.az%2Fnews%2F126494]Twitter[/url]-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ-ի նախագահը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

