Ադրբեջանի ԶՈւ-ի ձեռքերում են գտնվում առնվազն հայ զինծառայողների մարմինները. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանի ԶՈւ-ի ձեռքերում են գտնվում առնվազն հայ զինծառայողների մարմինները:
Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Արդեն բաց եւ փակ բազամաթիվ աղբյուրներից տեղեկություն ունենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ի ձեռքերում են գտնվում առնվազն հայ զինծառայողների մարմինները եւ որոշ ապացույցներ կան, որ այդ մարմինների հանդեպ ադրբեջանական կողմը կատարել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված ոտնձգություններ։
Իհարկե, երբ ավելի մանրամասն ապացույցներ ունենանք, ձեզ կներկայացնենք դրանք: Ինչու եմ այս պահին ես բարձրաձայնում, քանի միջազգային հանրության պատասխանատվությունն է նաեւ բոլոր հնարավոր միջոցները ձեռք առնեն, որպեսզի կանխարգելվեն այդպիսի հնարավոր ոտնձգություններն ու վայրագությունները: