Թուրքմենստանում այսօր նախագահական ընտրություններ են
Այսօր առավոտյան Թուրքմենստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Վաղ առավոտյան երկրում բացվել է ավելի քան 2,5 հազար ընտրատարածք. ընտրությունները կտևեն մինչև տեղական ժամանակով ժամը 19:00-ն:
Քվեարկելու հնարավորություն կունենա 3,22 միլիոն մարդ:
Նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու, ֆավորիտ է համարվում երկրի գործող նախագահ Գուրբանգուլը Բերդըմուհամեդովը, ով նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից: